Միջազգային իրավունք
ՄԱԿ-ի Կոնվենցիան
«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն:
Գլխավոր ասամբլեան` վկայակոչելով Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիրը, որը Գլխավոր ասամբլեան ընդունելու է 1975 թվականի դեկտեմբերի 9-ի իր 3452 (XXX) բանաձևով, վկայակոչելով նաև 1977 թվականի դեկտեմբերի 8-ի իր 32/62 բանաձևը, որով նա Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջարկել էր խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագիծ կազմել Հռչակագրում մարմնավորված սկզբունքների լույսի ներքո, այնուհետև վկայակոչելով այն, որ 1983 թվականի դեկտեմբերի 16-ի իր 38/119 բանաձևում Մարդու իրավունքների հանձնաժողովին խնդրել էր իր քառասուներորդ նստաշրջանում շտապ կարգով ավարտել նման կոնվենցիայի նախագծի մշակումը` նախագիծը, ներառյալ ապագա կոնվենցիայի արդյունավետ կատարման մասին կանոնադրությունը ներկայացնելու համար Գլխավոր ասամբլեային, նրա երեսունիններորդ նստաշրջանում, գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների հանձնաժողովի 1984 թվականի մարտի 6-ի 1984/21 բանաձևը, որով Հանձնաժողովը որոշել էր Գլխավոր ասամբլեայի քննարկմանն ուղարկել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագծի տեքստը, որը պարունակում է Աշխատանքային խմբի զեկուցագրի հավելվածը (57), ձգտելով հասնել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի գոյություն ունեցող արգելքի (միջազգային և ազգային իրավունքի համաձայն) ավելի արդյունավետ իրականացման.
- իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագծի նախապատրաստման աշխատանքի համար,
- ընդունում է և ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.
- բոլոր կառավարություններին կոչ է անում առաջնահերթ կարգով քննարկել Կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու հարցը:
93-րդ լիագումար նիստ,
10 դեկտեմբերի 1984 թվական
Հավելված
Կոնվենցիա խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն` մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար և անկապտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է, ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատականությանը բնորոշ արժանապատվությունից, հաշվի առնելով Կանոնադրությանը, մասնավորապես նրա 55-րդ հոդվածի համաձայն, պետությունների պարտավորվածությունը` աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հարգմանն ու պաշտպանությանը, հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (58) 5-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (59) 7-րդ հոդվածները, որոնք երկուսն էլ նախատեսում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի, հաշվի առնելով նաև 1975 թ. դեկտեմբերի 9-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանելու մասին հռչակագիրը (60), կամենալով բարձրացնել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ պայքարի արդյունավետությունն ամբողջ աշխարհում, համաձայնության եկան ներքոհիշյալի մասին.
Մաս I.
Հոդված 1
- Համաձայն սույն Կոնվենցիայի նպատակների, «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ մարդ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով հասցնում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ամեն մի այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն:
- Այս հոդվածը չի վնասում միջազգային որևէ պայմանագրի կամ որևէ ազգային օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել դրույթներ առավել ընդարձակ կիրառման մասին:
Հոդված 2
- Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար:
- Ոչ մի բացառիկ իրադրություն, ինչպիսին էլ այն լինի` պատերազմի առկայություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող հանդիսանալ խոշտանգումների արդարացում:
- Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող համարվել խոշտանգումների արդարացում:
Հոդված 3
- Ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (refouler) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այնտեղ նրան կարող են սպառնալ բանտային խոշտանգումները:
- Նման հիմքերի առկայությունը որոշելու համար իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, համապատասխան դեպքերում` նաև տվյալ պետության մեջ մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող և զանգվածային խախտումների պրակտիկան:
Կարդացեք նաև
Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ
Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...
Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...
Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...
Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...
Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...
Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:
Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն